Գիա Վոլսկի. Հույս ունեմ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքի սխալը շուտով կշտկվի և Վրաստանի մասին տեղեկատվությունը կթարմացվի
Գիա Վոլսկի. Հույս ունեմ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կայքի սխալը շուտով կշտկվի և Վրաստանի մասին տեղեկատվությունը կթարմացվի

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ տեխնիկական խոտանի պատճառով չի թարմացվել այն վեբկայքը, որտեղ Սալոմե Զուրաբիշվիլին նշված է որպես նախագահ, – այս մասին հայտարարել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին:

Գիա Վոլսկին հույս ունի, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը շուտով կշտկի այդ խոտանը:

«Կասկածելու հիմքեր ունենք, սա որոշակի պատասխան է այն բանին, որ մենք արդարացի դժգոհություն հայտնեցինք Վրաստանում նրանց դեսպանի գործունեության կապակցությամբ, հնարավոր է՝ սա լինի պատասխանը: Սակայն, քանի որ բարձրաստիճան ներկայացուցիչն ասում է, որ դա տեխնիկական սխալ է, մենք էլ ընդունենք որպես տեխնիկական սխալ: Աշխարհին էլ, մեր հասարակությանն էլ տեղեկացնենք, որ Գերմանիայի արտաքին գերատեսչության վեբկայքում Վրաստանի մասին տեղեկատվության չթարմացվելը ոչ այլ ինչ է, քան տեխնիկական սխալ: Շատ լավ պատասխան է, և հուսով եմ՝ այս խոտանը շուտով կշտկեն», – հայտարարել է Գիա Վոլսկին: