Ղվարելիի մունիցիպալիտետում շտապօգնության մեքենայի և բեռնատարի բախման հետևանքով չորս մարդ է տուժել
Ղվարելիի մունիցիպալիտետում շտապօգնության մեքենայի և բեռնատարի բախման հետևանքով չորս մարդ է տուժել

Ղվարելիի մունիցիպալիտետի Ծիծկանաանթսեր գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։

Ըստ առկա տեղեկությունների՝ Ղվարելիի շտապօգնության ավտոմեքենայի և «Ֆորդ» մակնիշի բեռնատարի բախման հետևանքով երկու մեքենաներն էլ դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Վթարի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նրանց թվում են շտապ օգնության բժիշկը և բուժքույրը։

Նրանք տեղավորվել են Թելավիի հիվանդանոց։ Ըստ բժիշկների՝ տուժած բժշկի և բուժքրոջ առողջական վիճակը համեմատաբար ծանր է։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։