Ղրղզստանի իշխանություն. Տաջիկստանի հետ սահմանային գոտում բախումների արդյունքում զոհված ղրղզների թիվը հասել է 36-ի

12:34, 18.09.2022

Ղրղզստանի իշխանությունները հայտնում են, որ Տաջիկստանի հետ սահմանային գոտում բախումների հետևանքով զոհված ղրղզների թիվը հասել է 36-ի, վիրավորներինը՝ 129-ը։ Այս մասին հայտնում է Ռոյթերս գործակալությունը։ Ղրղզստանի տվյալներով՝ հակամարտության գոտուց տարհանվել է 137 000 մարդ։

Իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին սրվել է մի քանի օր առաջ։ Կողմերը միմյանց մեղադրում են անցակետերի և սահմանամերձ բնակավայրերի վրա հարձակվելու և տանկեր, ականանետեր, հրետանի և անօդաչու սարքեր օգտագործելու մեջ։

Տաջիկստանը պաշտոնապես չի հայտնում զոհերի թիվը, սակայն Ռոյթերս գործակալությունը, հիմնվելով անվտանգության կառույցների վրա, գրում է, որ այս շաբաթ տեղի ունեցած բախումների ժամանակ տաջիկական կողմում 30 մարդ է զոհվել։

Ռոյթերս գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 16-ին կողմերի համաձայնեցված հրադադարի ռեժիմը հիմնականում հարգվում է։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ արձանագրվել են ռեժիմի խախտման մի քանի դեպքեր:

Նմանատիպ