«Ղազբեգի» մաքսային անցակետը վերսկսել է աշխատանքը

10:29, 01.08.2025

«Ղազբեգի» մաքսային անցակետը շարունակում է գործել սովորական ռեժիմով։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարությամբ՝
«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ «Ղազբեգի» մաքսային անցակետի միջոցով միջազգային փոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև տվյալ մաքսային անցակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային վերահսկողության գործընթացները կատարվում են անխափան, լիարժեք ծանրաբեռնվածությամբ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին ազդանշանային համակարգի ակտիվացման պատճառով մաքսային անցակետը ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։ Անվտանգության ապահովման նպատակով, համապատասխան պետական կառույցների հետ համակարգված աշխատանքի արդյունքում, «Ղազբեգի» մաքսային անցակետի աշխատակիցներն ու ուղևորները տեղափոխվել էին ապահով տարածք։

Նմանատիպ