Ղազախստանում սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ է զոհվել

12:49, 27.02.2026

Ղազախստանի Շչուչինսկի քաղաքի սրճարանում պայթյուն է տեղի ունեցել։

Արտասահմանյան լրատվամիջոցների տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է յոթ մարդ, վիրավորվել՝ 19-ը։

Վիրավորների թվում կա 16-ամյա դեռահաս, 13 մարդ հոսպիտալացվել է։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսքի պատճառով։

Նմանատիպ