Ղազախստանում նորաստեղծ «Ադալեթ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 71%-ը
Ղազախստանում նորաստեղծ «Ադալեթ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 71%-ը։ Այս մասին հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը։ Նրանց տվյալներով՝ կուսակցությունը կզբաղեցնի Ղազախստանի խորհրդարանի (Կուրուլտայ) 145 տեղերից 111-ը։
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Նուրլան Աբդիրովը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցող յոթ կուսակցություններից հինգը հաղթահարել են 5%-ի շեմը։ «Աուլի» («Գյուղ») կուսակցությունը երկրորդ տեղում է՝ ձայների 6.26%-ով, իսկ «Ռեսպուբլիկա» կուսակցությունը՝ երրորդում՝ 5.56%-ով։
«Ակ Ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցությունը նույնպես մտել է Ղազախստանի խորհրդարան՝ 5.21%-ով, իսկ «Համազգային սոցիալ-դեմոկրատական» կուսակցությունը՝ 5.11%-ով։ Ղազախստանի Ժողովրդական կուսակցությունը (3.11%) և Բայթակ-Կանաչ կուսակցությունը (1.07%) չեն կարողացել հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ 5% շեմը։
Բացի այդ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրողների 2.51%-ը քվեարկել է բոլոր թեկնածուների դեմ։ Տեղեկատվության համար՝ հուլիսի 1-ին Ղազախստանում ուժի մեջ է մտել մարտի 15-ին կայացած համազգային հանրաքվեով ընդունված նոր սահմանադրությունը։ Այն նախատեսում է 145 պատգամավորով միապալատ խորհրդարանի ստեղծում։