Ղազախստանում բողոքում են մայրաքաղաքը Նուրսուլթան անվանելու դեմ
Ղազախստանում բողոքում են մայրաքաղաքը Նուրսուլթան անվանելու դեմ

Ղազախստանի ոստիկանությունը երկրի մայրաքաղաքում անցկացված բողոքի ցույցերին ձերբակալել է 20 մարդու:

Ակցիայի մասնակիցները բողոքում են կառավարության որոշման դեմ, ըստ որի, երկրի մայրաքաղաքը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանվել են Նուրսուլթան:

Նուրսուլթան Նազարբաևը գրեթե 30 տարի ղեկավարում էր Ղազախստանը: Նա մի քանի օր առաջ հրաժարական է տվել: Նազարբաևը զբաղեցնելու է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը: Երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Քասիմ Ջոմար Տոկաևը: