Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարվել

23:40, 05.01.2022

Ղազախստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Մինչ այդ նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հատուկ ռեժիմներ էր սահմանել առանձին շրջաններում և քաղաքներում։

Հաղորդվում է, որ երկրի որոշ շրջաններում վերականգնվել է ինտերնետի մատակարարումը։

Ալմաթիի օդանավակայանը գրավել են ցուցարարները. Թալդիգորղանի քաղաքում ցուցարարները պոկել են Նուրսուլթան Նազարբաեւի հուշարձանը։

Նմանատիպ