Ղազախստանի պատվիրակությունը այցելել է Վրաստանի ՆԳ նախարարության ստորաբաժանում
Ղազախստանի պատվիրակությունը այցելել է Վրաստանի ՆԳ նախարարության ստորաբաժանում

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հրավերով, Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Երժան Սադենովը և պատվիրակության անդամները այցելել են Վրաստանի ՆԳ նախարարության հատուկ նշանակության վարչություն։

ՆԳՆ-ի հաղորդմամբ, պատվիրակության անդամները ծանոթացել են ստորաբաժանման գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև զննել ժամանակակից տեխնիկական սարքավորումներն ու ենթակառուցվածքները։

Այցի շրջանակներում հատուկ նշանակության վարչության աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել են ցուցադրական մարտավարական վարժանքներ, որտեղ ներկայացվել են ստորաբաժանման մարտավարությունն ու մասնագիտական ​​կարողությունները տարբեր սցենարների շրջանակներում։