Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է որոշման նախագիծ, որը նախատեսում է օտարերկրացիների համար երկիր մուտք գործելու վճարովի էլեկտրոնային թույլտվությունների ներդրում
Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է որոշման նախագիծ, որը նախատեսում է օտարերկրացիների համար երկիր մուտք գործելու վճարովի էլեկտրոնային թույլտվությունների ներդրում: Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հղում անելով ղազախական պետական պորտալին:
Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, նախագծում թույլտվության վճարը չի նշվում։ Գործակալության տվյալներով՝ սահմանված վճարը կօգտագործվի թվային ենթակառուցվածքների գործունեության և անձնական տվյալների պաշտպանության ֆինանսավորման համար։ Վճարովի էլեկտրոնային թույլտվությունները նախատեսվում է ներդնել 2026 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր։
Լրատվամիջոցները նշում են, որ նախագծում չի նշվում, թե նոր կանոնը որ կատեգորիաների վրա է տարածվելու, ուստի դեռ վաղ է ասել, թե արդյոք այն կտարածվի բոլոր օտարերկրացիների վրա։
Փաստաթուղթը պատրաստվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ միգրացիոն վերահսկողության արդիականացման և թվայնացման վերաբերյալ հրամանագրի շրջանակներում : Հունիսին Տոկաևը ստորագրել է օրենք, որը փոփոխություններ է մտցրել միգրացիոն օրենսդրության մեջ և ստեղծել էլեկտրոնային մուտքի թույլտվությունների ներդրման իրավական հիմք:
Փաստաթուղթը հանրային քննարկման պորտալում կմնա մինչև օգոստոսի 17-ը։