Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրում ձերբակալվել է 3811 ցուցարար, զոհվել է 26 խաղաղ բնակիչ, 18-ը՝ վիրավորվել

16:22, 07.01.2022

Ղազախստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ողջ երկրում ձերբակալվել է բողոքի ցույցերի և անկարգությունների 3 811 մասնակից։ Զոհվել է 26, վիրավորվել՝ 18 խաղաղ բնակիչ։

Սակայն, ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների ականատեսները ենթադրում են, որ զոհերի ու վիրավորների թիվը շատ ավելի մեծ է։

Վերջերս Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցույցերի և անկարգությունների մասնակիցներին անվանեց ահաբեկիչներ և ասաց, որ ոստիկաններին և զինվորականներին հրամայել է կրակ բացել առանց նախազգուշացման։ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ Ղազախստանում գործողությունը շարունակվում է, քանի որ մարտիկները դեռևս զենքերը վայր չեն դրել։ Տոկաևի խոսքով՝ իշխանությունը չի պատրաստվում բանակցել մարդասպանների և ահաբեկիչների հետ։ Նա ասաց, որ դրանք պետք է ոչնչացվեն:

Ղազախստանում հեղուկ բնական գազի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերը սկսվել են հունվարի 2-ին։ Չնայած նախագահի հրաժարականին և վառելիքի գները կարգավորելու կառավարության խոստմանը, բողոքի ակցիաները չեն դադարում։ Ցուցարարները պահանջում էին ամբողջական իշխանափոխություն, խորհրդարանի ցրում եւ սահմանադրական բարեփոխումներ։ Ցուցարարները գրավել են կառավարական շենքերը մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Ալմաթիում։ Իշխանությունները պնդում են, որ երկրում ահաբեկիչներ են գործում։

Նմանատիպ