Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լքել է երկիրը

16:55, 07.01.2022

Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լքել է երկիրը։ Այդ մասին հաղորդում է «BBC»-ն՝ հենվելով տեղական լրատվամիջոցների վրա։

Ըստ տեղեկությունների՝ Ղազախստանը ընտանիքներով լքել են նաև Նուրսուլթան Նազարբաևի դուստրերը, իրենց ընտանիքների հետ։ Նուրսուլթանի եղբայրը՝ Բոլաթ Նազարբաևը, այս պահին երկրում է։

Հատկանշական է, որ նախկին նախագահը վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում, որտեղ մասնակցում էր ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Նմանատիպ