Ղազախստանի նախագահի պարտականությունների կատարողը հանդես է եկել նախաձեռնությամբ, Աստանան վերանվանվի «Նուրսուլթան»
Ղազախստանի նախագահի պարտականությունների կատարողը հանդես է եկել նախաձեռնությամբ, Աստանան վերանվանվի «Նուրսուլթան»

Ղազախստանի նախագահի պարտականությունների կատարող Կասիմ Ժոմարտ Տոկաևը հանդես է եկել նախաձեռնությամբ, երկրի մայրաքաղաքը Աստանան վերանվանել Նուրսուլթան Նազարբաևի պատվին և անվանել Նուրսուլթան:

Ղազախստանի սենատի խոսնակ, Կասիմ Ժոմարտ Տոկաևի խոսքերով, անհրաժեշտ է հավերժացնել Ղազախստանի հանրապետության առաջին նախագահի անունը, այդ պատճառով մայրաքաղաքը պետք է վերանվանվի և կոչվի Նազարբաև:

Դրա հետ մեկտեղ Տոկաևը գտնում է, որ Նազարբաևի անունը պետք է կրեն Ղազախստանի տարածաշրջանային կենտրոնների բոլոր գլխավոր փողոցները: Նրա խոսքերով, Նազարբաևը մնալու է երկրի միակ մշտական ղեկավարը, իսկ նրա կարծիքը նախատեսվելու է բոլոր կարևոր որոշումների ժամանակ:

Տոկաևը հանդես է եկել նաև Նազարբաևի արձանի կանգնեցման նախաձեռնությամբ:

Կասիմ Ժոմարտ Տոկաևը շնորհել է նրան ժողովրդական հերոսի և աշխատանքի հերոսի կոչումները:

Կասիմ Ժոմարտ Տոկաևը նախագահի պարտականությունները կատարելու է մինչև գալիք նախագահական ընտրությունները: Նազարբաևը նախագահի պարտականություններ կատարողին նշանակել է անձամբ: Նրա խոսքերով Տոկաևը այն մարդն է, որին կարելի է վստահել երկիրը:

Նուրսուլթան Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1990 թվականից: 2015 թվականին նրան նախագահ են ընտրել 5-րդ ժամկետով: