Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական է տվել:

Այս մասին նա հայտարարել է հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Կայացրել եմ որոշում, չեղարկել նախագահի իրավասությունը»,- հայտարարել է Նազարբաևը:

Ղազախստանի նախագահի պաշտոնը ժամանակավորապես ստանձնելու է երկրի խորհրդարանի նախագահ Քասիմ Ժոմար Տոկաևիը:

Հիշեցնենք, Նուրսուլթան Նազարբաևը երկրի ղեկավարի պաշտոնն ստանձնել էր 1990 թվականից: