Ղազախստանի ընդդիմադիր շարժման առաջնորդ Մուխթար Աբլյազով. Արևմուտքը պետք է դուրս բերի Ղազախստանը Մոսկվայի ուղեծրից, հակառակ դեպքում Պուտինը մեթոդաբար կիրականացնի իր ծրագիրը Կենտրոնական Ասիայում
Արևմուտքը պետք է դուրս բերի Ղազախստանը Մոսկվայի ուղեծրից, հակառակ դեպքում Ղազախստանը կվերածվի Բելառուսի, իսկ Վլադիմիր Պուտինը մեթոդաբար կիրականացնի իր ծրագիրը Կենտրոնական Ասիայում՝ Խորհրդային Միության նման կառույց ստեղծելու համար,- ասել է Ղազախստանի ընդդիմադիր շարժման առաջնորդ Մուխթար Աբլյազովը։
Նախկին բանկիրը, ով Ղազախստանի դատարանի կողմից հեռակա դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով, այժմ Ֆրանսիայից հետևում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին։
«Ռուսաստանն արդեն մտել է։ Նա զորք ուղարկեց։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Ռուսաստանն է։ Սա Ռուսաստանի կողմից օկուպացիա է: Երբ ցուցարարների թիվը հասնի անհրաժեշտ մակարդակին, երբ նրանք գրավեն նստավայրը, ես կվերադառնամ և կգլխավորեմ անցումային կառավարությունը։ Դա անելու համար մենք ունենք աջակիցներ, մեր ակտիվիստները Ղազախստանում, ովքեր սպասում և աջակցում են ինձ։ Մենք միակ քաղաքական կազմակերպությունն ենք, որը կառավարել գիտի։ Ես պատրաստվում եմ վեց ամսով ղեկավարել անցումային կառավարությունը, հետո կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, և մենք կվերացնենք նախագահի կարգավիճակը, կստեղծվի խորհրդարանական հանրապետություն՝ առանց նախագահի։ Սա գործողությունների ծրագիրն է»,- ասել է Աբլիազովը։