Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի տվյալներով՝ իրավիճակը երկրում կայուն է և վերահսկելի
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի տվյալներով՝ իրավիճակը երկրում կայուն է և վերահսկելի

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի տվյալներով՝ իրավիճակը երկրում կայունացել է և վերահսկելի է։

Ղազախստանի կառավարության տվյալներով՝ ահաբեկչության սպառնալիքի կենտրոնները չեզոքացվել են, իսկ քաղաքների բոլոր վարչական օբյեկտները ազատվել են։

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ասում է, որ ապահովված է նաև հատկապես կարևոր ռազմավարական օբյեկտների օբյեկտների, զենքի և զինամթերքի անվտանգությունը։

Ըստ տեղեկությունների՝ Ալմաթիի կենտրոնական հրապարակում շրջափակումը հանվել է, բացի Ալմաթիի և Թալդիղորղան օդանավակայաններից, երկրի մյուս բոլոր օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմում։

Ղազախստանի նախագահ Ղասիմ-Ժոմարտ Տոկաևը օպերատիվ շտաբի խորհրդակցություն է անցկացրել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարները տեսակոնֆերանսի ձևաչափով արտահերթ հանդիպում են անցկացնում՝ քննարկելու Ղազախստանի զարգացումները։

Միաժամանակ, հունվարի 10-ին Ղազախստանի ՆԳՆ տվյալների համաձայն, ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 7939 մարդ։ «Օպերատիվ միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատակիցները Ալմաթիի երկու շուկաներից Ազգային գվարդիայի զինծառայողների և հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ բերման են ենթարկել 207 մարդու։ Առգրավվել են գողացված մեքենաները, ինչպես նաև տեխնիկա և սառը զենք»,- ասվում է Ղազախստանի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։