Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Ակտաու օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիավթարից ողջ է մնացել առնվազն վեց մարդ, թեև նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Ղազախստանի առողջապահության նախարար Ակմարալ Ալնազարովայի խոսքով՝ Ակտաու օդանավակայանի մոտակայքում ավիավթարից ողջ է մնացել առնվազն վեց մարդ։
Ալնազարովայի խոսքով՝ վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են։
Ղազախական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռում եղել է Ադրբեջանի 37, Ռուսաստանի 16, ինչպես նաև Ղազախստանի վեց և Ղրղզստանի երեք քաղաքացի։
Տեղեկության համար՝ Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի մարդատար ինքնաթիռը, որում եղել է 67 մարդ, որից 62-ը՝ օդաչուներ, հինգը՝ անձնակազմի անդամներ։