Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 164 մարդ է մահացել
Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով 164 մարդ է մահացել

Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին երկրում անկարգությունների ժամանակ զոհվել է 164 մարդ, որից 103-ը՝ Ալմաթիում, 21-ը՝ Կիզիլորդինսկիում, տասը Ջամբիլում, ութը՝ Աստանայում։

Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Սակայն տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ վիրավորների թիվը գերազանցել է 2000-ը։

Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա, ինչպես հայտնի է, վերջին շաբաթվա ընթացքում ղազախ իրավապահները ձերբակալել են մինչև 6000 մարդու։