Ղազախստանի ԱԻՆ նախնական տեղեկություններով՝ Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը կործանվելիս 25 մարդ է փրկվել։
Ղազախստանի ԱԻՆ նախնական տեղեկություններով՝ Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը կործանվելիս 25 մարդ է փրկվել։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։
Ադրբեջանական ավիաուղիներին պատկանող Embraer 190 ինքնաթիռում ընդհանուր առմամբ եղել է 67 մարդ, այդ թվում՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։
Ինքնաթիռը Բաքվից թռչում էր Գրոզնի քաղաք, սակայն ուղղությունը փոխվեց։ Ղազախստանի տրանսպորտի նախարարության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է Ադրբեջանի 37, Ռուսաստանի 16, ինչպես նաև Ղազախստանի վեց և Ղրղզստանի երեք քաղաքացի։ Ավիավթարի վայրում աշխատում է 150 փրկարար և 45 տեխնիկա։