Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են համատեղ գործողությունների ծրագիր
Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են համատեղ գործողությունների ծրագիր

Ղազախստանում անցկացված «Նոր մետաքսի ճանապարհ» բիզնես ֆորումի շրջանակներում Ղազախստանի, Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են համատեղ գործողությունների ծրագիր՝ տարանցիկ գնացքների անխափան աշխատանքն ապահովելու և ճանապարհորդության ժամանակը կրճատելու նպատակով։

Այս մասին հայտնում է Վրաստանի երկաթուղիները։

Ըստ նրանց՝ փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով կողմերի կողմից ստեղծված համատեղ աշխատանքային խմբի եզրակացությունները, որոնք, իրենց հերթին, պատրաստվել են միջանցքի ամբողջ երթուղու երկայնքով, մասնավորապես՝ Ալտինկոլից մինչև Սև ծովի նավահանգիստներ, գործընթացների ֆիզիկական զննման և ուսումնասիրության հիման վրա։

«Համաձայնագիրը նախատեսում է «միջին միջանցքում» սահմանափակումների վերացում՝ ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ գործառնական և լոգիստիկ մասերում։ Այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի ժամանակի կրճատում։ Կազմվել են աշխատանքների կատարման կոնկրետ ժամկետներ և պատասխանատու կառույցներ։ Գործողությունների ծրագիրը կարևոր հանգրվան է «Միջին միջանցքի» զարգացման գործում։ Համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը, տարանցիկ հնարավորությունների լիարժեք օգտագործմանը և եվրոպական և ասիական շուկաների միջև բեռնափոխադրումների ավելացմանը», – ասվում է Վրաստանի երկաթուղիների հայտարարության մեջ։