Գեթիսծղալի գետի կամրջի վրա արգելված է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը
Գեթիսծղալի գետի կամրջի վրա արգելված է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը

Գեթիսծղալի գետի կամրջի վրա արգելված է կցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը:Տեղեկությունը տարածում է ավտոմոբիլային ճանապարհային վարչությունը։

«Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի միջազգային նշանակության ավտոճանապարհի 63-րդ կիլոմետրում վնասվել է Գեթիսծղալի գետի կամրջային անցումը, ինչի պատճառով այս հատվածում ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Նշված կամրջով արգելվում է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավել ունեցող ավտոբուսների տեղաշարժը: Մնացած տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է:

«Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։