Գերմանիայում Վրաստանի դեսպան Ալեքսանդրե Կարտոզիան Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին է հանձնել իր հավատարմագրերը

16:40, 23.07.2026

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրե Կարտոզիան Գերմանիայի Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին է հանձնել իր հավատարմագրերը:

Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրե Կարտոզիան նշանակվել է 2025 թվականի սեպտեմբերին:

Այս թեմայի հետ կապված այսօր մեկնաբանություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Վարչապետը հույս է հայտնել, որ Վրաստանում Գերմանիայի դեսպանի փոփոխությունը և Գերմանիայի նախագահին հավատարմագրերի հանձնումը կսատարեն հարաբերությունների վերաբեռնմանը :

Նմանատիպ