Գերմանիայում Ուկրաինայի դեսպան. Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման ուշացումն է պատճառը, որ հակահարձակման տեմպերը չեն արդարացնում սպասելիքները
Գերմանիայում Ուկրաինայի դեսպան. Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման ուշացումն է պատճառը, որ հակահարձակման տեմպերը չեն արդարացնում սպասելիքները

Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարման ուշացումներն են պատճառը, որ զինված ուժերի ներկայիս հակահարձակումը տեմպերի առումով չի արդարացնում սպասելիքները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը։

Դեսպանի խոսքով, ռազմական աջակցության հարցում արևմտյան գործընկերների տատանվելն այն պատճառներից մեկն է, որ Ուկրաինան բախվում է հակահարձակման դժվարությունների։

«Ռուսաստանը ժամանակ ուներ բարիկադներ ստեղծելու համար»,- ասել է Մակեևը։

Դեսպանը նշել է, որ երկար ժամանակ է պահանջվել ուկրաինացի զինվորներին պատրաստելու և զինելու համար։ Նրա խոսքով, բանակն այժմ լիովին հագեցած է արեւմտյան զենքով ու զինամթերքով։

Մակեաևը նաև նշել է Գերմանիային հետևակի մարտական ​​մեքենաների և հակաօդային համակարգերի մատակարարման շուրջ բանավեճը՝ նշելով, որ ինքը գերմանական կառավարության հետ «շատ պրագմատիկ և առարկայական բանակցություններ է վարում» հեռահար Taurus հրթիռների մատակարարման շուրջ։

Բացի այդ, դիվանագետը նշել է, որ Ուկրաինան չի վերահսկում իր տարածքի երկինքը, ինչի պատճառով F-16 կործանիչների մատակարարումն այդքան կարևոր է նրա համար։