Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 188 մարդ

10:55, 08.01.2021

Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1 188 մարդ: Այսպիսով, վարակի զոհերի թիվը հասել է 38 795-ի:

Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով Ռոբերտ Կոխի ինստիտուտը:

Բացի այդ, Գերմանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 3 849-ով:

Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում վարակված է ավելի քան 1 866 000 մարդ:

Նմանատիպ