Գերմանիայում տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում, ինչի հետևանքով խափանվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը
Գերմանիայում տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում, ինչի հետևանքով խափանվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը

Գերմանիայում հասարակական տրանսպորտը կանգ է առել աշխատողների գործադուլի պատճառով։

Գերմանական հանրային հեռարձակման ծառայության տվյալներով՝ գործադուլ է հայտարարվել երկրի 16 երկրամասերում, ինչի պատճառով ավտոբուսները, մետրոն և տրամվայները գործել են սահմանափակ գրաֆիկով։

Տրանսպորտային ընկերությունների աշխատակիցները պահանջում են աշխատանքային օրերի կրճատում, հանգստի ավելի երկար ժամանակահատվածներ և ավելի բարձր վարձատրություն արտաժամյա աշխատանքի, գիշերային աշխատանքի և հանգստյան օրերի համար։

Գործադուլի հետ մեկտեղ, օդերևութաբանական պայմանները նույնպես խոչընդոտում են տրանսպորտին։ Այսօր Գերմանիայի որոշ շրջաններում հայտարարվել է ցրտահարություն։

Տեղեկության համար՝ տրանսպորտային ընկերությունների աշխատողների «Վերդի» արհմիությունը հայտարարել է հունվարի 30-ին ազգային նախազգուշական գործադուլի մասին։ Գործադուլը կարող է տևել մինչև չորեքշաբթի։