Գերմանիայում «Lufthansa» ավիաընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել աշխատավարձերի բարձրացման պահանջով, չեղարկվել են հարյուրավոր չվերթներ

17:52, 10.04.2026

Գերմանիայում «Lufthansa» ավիաընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում. չեղարկվել են հարյուրավոր չվերթներ: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, գործադուլը սկսվել է երեկ գիշեր՝ տեղական ժամանակով 22:00-ին, և կտևի 24 ժամ:

Գործադուլին մասնակցում է շուրջ 20 000 բորտուղեկցորդ: Պատճառը աշխատավարձերի շուրջ բանակցությունների ձգձգումն է: Սա ընթացիկ տարում «Lufthansa»-ի աշխատակիցների երրորդ խոշոր գործադուլն է:

Գործադուլի պատճառով հատկապես տուժել են Մյունխենի, Ֆրանկֆուրտի, Բեռլինի և Շտուտգարտի օդանավակայանները: Ֆրանկֆուրտում պլանավորված 350 չվերթների գրեթե 75%-ը չեղարկվել է:

Ավիաընկերությունն ուղևորներին խորհուրդ է տալիս օդանավակայան մեկնելուց առաջ անպայման ստուգել սեփական չվերթի կարգավիճակը:

Նմանատիպ