Գերմանիայում հայտնաբերվել է երրորդ անօդաչու թռչող սարքը, որը, հնարավոր է, կապված է Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպերի հետ, երբ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել էր ուկրաինական բեռնատար ինքնաթիռի մոտ
Գերմանիայում հայտնաբերվել է երրորդ անօդաչու թռչող սարքը, որը ենթադրաբար տեղափոխում էր 50 գրամ «հեքսոգեն» պայթուցիկ նյութ: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին, սակայն լրատվամիջոցները դրա մասին նոր են իմացել։
Հետաքննության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը, հավանաբար, կապված է օգոստոսի 4-ին Լայպցիգի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպերի հետ, երբ ուկրաինական բեռնատար ինքնաթիռի մոտ հայտնաբերվել է պայթուցիկ նյութերով հագեցած անօդաչու թռչող սարք։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ օդանավակայանի փակվելուց հետո DHL բեռնատար ինքնաթիռին բախվել է երկրորդ անօդաչու թռչող սարքը։
Գերմանական հետաքննության տվյալներով՝ այս միջադեպերի հետևում կանգնած է ռուսական հետախուզությունը։