Գերմանիայում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող 17-ամյա դեռահասին
Գերմանիայում ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող 17-ամյա դեռահասին: Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
Ինչպես հայտարարել են Գերմանիայի հյուսիսում գտնվող Ֆլենսբուրգ քաղաքի դատախազությունում, ձերբակալված երիտասարդը ծրագրում էր իսլամիստական ահաբեկչություն։ Գերատեսչությունը նշում է, որ կա ձերբակալվածի արմատականացման ապացույցներ։
Երիտասարդը ձերբակալվել է անցած շաբաթ Էլմսհորն քաղաքում։ Նա այս պահին մնում է կալանքի տակ։
Հետաքննությունը չի հայտնում կասկածյալի մասին մանրամասներ, սակայն դատախազությունը նշում է, որ նա նախատեսում էր հարձակման ժամանակ օգտագործել մեծ մեքենա։
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում բեռնատարի կողմից իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 13, վիրավորվել՝ 70 մարդ։