Գերմանիայում ձերբակալել են ահաբեկչական հարձակում պատրաստելու մեջ կասկածյալ 17-ամյա երիտասարդի
Գերմանիայում ձերբակալել են ահաբեկչական հարձակում պատրաստելու մեջ կասկածյալ 17-ամյա երիտասարդի

Գերմանիայում ձերբակալել են ահաբեկչական հարձակում պատրաստելու մեջ կասկածյալ 17-ամյա երիտասարդի,- տեղեկությունն այս մասին տարածում է »Դոյչե վելլե»-ն:

Ֆրանկֆուրտի դատախազության տեղեկությամբ, դեռահասին Հեսենի հողում, Ֆլորշտադտ քաղաքում ձերբակալել էին դեռևս սեպտեմբերի 1-ին, սակայն հետաքննության շահերից ելնելով, այս մասին հրապարակավ չի հայտարարվել:

Դատախազության տվյալներով, ձերբակալվածն ունի Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացիություն: Հետաքննության պնդմամբ, նա պայթուցիկ սարքավորման միջոցով ծրագրում է իրագործել ահաբեկչություն: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել են քիմիական նյութեր: