Գերմանիայում ավտովթարի հետևանքով տուժել է 30 մարդ

14:31, 29.08.2019

Գերմանիայի Բրանդենբուրգ քաղաքում ավտովթարի հետևանքով տուժել է 30 մարդ:

Գերմանական մամուլի տեղեկությամբ, դպրոցական ավտոբուսը բախվել է թեթև մարդատար ավտոմեքենային:

Ավտովթարի հետևանքով տուժածները մեծամասամբ երեխաներ են:

16 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Տեղի ունեցածի առնչությամբ ընթանում է հետաքննություն:

Նմանատիպ