Գերմանիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է «կովիդ 19»-ի 13 544 դեպք և վարակից մահացել է 249 մարդ: Այս մասին տեղեկությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը, հիմնվելով Ռոբերտ Կոխի անվան համալսարանի տվյալներին:
Համավարակի սկզբից ի վեր, Գերմանիայում արձանագրվել է «կովիդ 19»-ով վարակման 942 687 հաստատված դեպք: Վարակից մահացել է 14 361 մարդ: