Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 65 քաղաքացու
Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 65 քաղաքացու

Գերմանիայից արտաքսել են Վրաստանի 65 քաղաքացու: Գերմանական ԶԼՄ-ների տեղեկությամբ, այդ թվում 59-ը ապաստան էր խնդրում Սաքսոնիայում, սակայն նրանց դիմումները չեն բավարարել:

Վտարվածներից իննին Լայպցիգի օդանավակայան են տեղափոխել բանտից: Երկու վտարված վրացու ձերբակալել են Բավարիայում, երեքին՝ Ռայնլանդ-Պֆալցում և մեկին՝ Ստորին Սաքսոնիայում: Տեղեկությունը հաստատել են Դրեզդենի ոստիկանությունում:

Սա առաջին դեպքն էր, երբ Վրաստանի քաղաքացիներին Գերմանիայից վտարել են չարտերային չվերթով:

Գերմանական ԶԼՄ-ների տեղեկությամբ, այս տարի հուլիսի վերջին Գերմանիայի տարածքը պահանջել են լքել 510 վրացու: Նրանց տեղեկությամբ, այս պահի դրությամբ Գերմանիայից արտաքսվել է 210 վրացի: Նախորդ տարի վտարված վրացիների թիվը կազմում էր 214: