Գերմանիայից Ալպեր թռչող փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր չորս ուղևորները

17:11, 06.07.2025

Գերմանիայից Ալպեր թռչող փոքր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ բոլոր ուղևորները զոհվել են։

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Զալցբուրգի դաշնային նահանգի Վալդ իմ Պինցգաուի մոտակայքում։ Ոստիկանության տվյալներով՝ վթարից հետո այն, հավանաբար, հրդեհվել է։

Ինքնաթիռում եղել է չորս ուղևոր, որոնք սկզբում հաղորդվել էր, որ Գերմանիայի քաղաքացիներ են։ Ողբերգության պատճառը դեռևս անհայտ է։ Սկսվել է հետաքննություն։

Նմանատիպ