Գերմանիայի տնտեսական համագործակցության դաշնային նախարար. Վրաստանի ներկայիս կառավարության հետ համագործակցությունը զարգացման առումով այլևս հնարավոր չէ

11:05, 04.12.2024

Վրաստանի ներկայիս կառավարության հետ զարգացման առումով համագործակցությունն այլեւս հնարավոր չէ։ Վրաստանի հետ բոլոր տեսակի համագործակցությունները վերանայման փուլում են,- ասել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն։

Նրա խոսքով, նոր նախագծեր չեն իրականացվելու, վարկային պայմանագրեր չեն կնքվելու։

«Հնարավոր է լրացուցիչ միջոցներ ձեռնարկենք՝ Եվրամիության և միջազգային գործընկերների հետ համակարգմամբ»,- նշում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը։

Նմանատիպ