Գերմանիայի սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը անվանել է նոր կառավարությունում իր նախարարների անունները
Գերմանիայի սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը անվանել է նոր կառավարությունում իր նախարարների անունները: Գերմանական մամուլի լրատվությամբ, Մերկելի ղեկավարած կառավարությունում սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը ունենալու է 6 նախարար:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է գործող արդարադատության նախարար, Հեյկո Մաասը: Գործող արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը այլևս ներկայացված չէ կառավարության նոր կազմում: Մինչ այդ մամուլում տարածվել էին լուրեր, որ արտաքին գործերի նախարար էր դառնալու սոցիալ-ժողովրդավարների խորհրդարանային լիդեր, Տոմաս Օպերմանը:

Սոցիալ-ժողովրդավարների անդամը զբաղեցնելու է ֆինանսների նախարարի պաշտոնը: Նախարարի պաշտոնին ներկայացվել է Համբուրգի նախկին քաղաքապետ, Օլաֆ Շոլցը:

Սոցիալ-ժողովրդավարները ստացել են նաև աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի պաշտոնը: Նշված նախարարությունը ղեկավարելու է կուսակցության գլխավոր քարտուղար, Հուբերտուս Հեյլը:

Սոցիալ-ժողովրդավարների անդամ Կատարինա Բրալին զբաղեցնելու է Գերմանիայի արդարադատության նախարարի պաշտոնը: Բարլին այս պահին զբաղեցնում է ընտանեկան հարցերով նախարարի պաշտոնը:

Կատարինա Բարլիի փոխարեն, ընտանեկան հարցերով նախարարի պաշտոնը զբաղեցնելու է, Բեռլինի մոտակայքում գտնվող Նոուկոլնի քաղաքապետ, Ֆրանցիկա Գիֆը:

Միջավայրի պաշտպանության նախարարությունը գլխավորելու է Սվենիա Շուլցեն:

Հեղինակ -
Edgar Barsegyan