Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պաշտոնապես ստորագրել են կոալիցիոն համաձայնագիր
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը և Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պաշտոնապես ստորագրել են կոալիցիոն համաձայնագիր։ Այս մասին գրում է Spiegel-ը։ Փաստաթղթի ստորագրումը, որը տեղի ունեցավ արտահերթ ընտրություններից 10 շաբաթ անց, վերջնականապես հաստատեց նոր կառավարության ձևաչափը։ Սա Գերմանիայի պատմության մեջ այս կազմով հինգերորդ կոալիցիան կլինի։
Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կուսակցությունները «կսկսեն աշխատանքը առաջին օրվանից»։
«Այսօր մեր ստորագրած կոալիցիոն համաձայնագիրը հստակ ցույց է տալիս մեր պատրաստակամությունը՝ լուրջ, կենտրոնացած, խնդիրների ըմբռնմամբ աշխատելու», – ասաց Մերցը։
Բացի այդ, այսօր հայտարարվեց մի քանի նախարարների ինքնությունը։ Մասնավորապես, Բորիս Պիստորիուսը կպահպանի պաշտպանության նախարարի իր պաշտոնը։