Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքում բանկի մասնաճյուղում դանակահարության հետևանքով մեկ մարդ է զոհվել
Գերմանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքում բանկի մասնաճյուղում դանակով հարձակման հետևանքով մեկ մարդ մահացել է։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հարձակման հետևանքով մեկ տղամարդ ծանր վիրավորվել է։ Վիրավորը ինքնուրույն է դուրս եկել բանկից, սակայն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։
Ոստիկանության տվյալներով՝ ենթադրվում է, որ հարձակվողը դեռևս գտնվում է բանկի շենքում։ Դեպքի վայր են ուղարկվել հատուկ նշանակության ուժեր։ Հայտնի չէ, թե արդյոք հարձակվողը դանակից բացի այլ զենք ունի։
Ոստիկանության խոսնակի խոսքով՝ բանկում մնացած երկու անձինք անվտանգ տարհանվել են հատուկ նշանակության ուժերի կողմից։ Այս պահին հայտնի չէ՝ շենքում այլ մարդիկ կան, թե ոչ։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ մինչ օրս նրա հետ կապ չի հաստատվել։ Հարձակման դրդապատճառը նույնպես անհայտ է։ Ոստիկանությունը հայտնում է, որ հարձակվողը մինչ օրս որևէ պահանջ չի ներկայացրել։
Դեպքի վայրում են գտնվում մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժեր և ուղղաթիռ։ Բանկի շրջակայքն ամբողջությամբ ցանկապատված է։