Գերմանիայի պաշտպանության նախարար. Իսրայելին զենքի մատակարարումը կախված կլինի Գազայի հումանիտար իրավիճակից
Իսրայելին զենքի մատակարարումը կախված կլինի Գազայում հումանիտար իրավիճակից, – այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Յոհան Վադեպուլը։
Վադեպուլը կասկածի տակ է դրել հարցը՝ արդյոք Գազայում տեղի ունեցող իրադարձությունները համապատասխանում են միջազգային իրավունքին։
«Մենք կքննարկենք դա և անհրաժեշտության դեպքում, այդ ստուգման հիման վրա կտրամադրենք զենքի հետագա մատակարարման թույլտվություն», – նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։
Յոհան Վադեպուլի խոսքով՝ անընդունելի է, որ Գազայի բնակչությունն առանց սննդի և դեղորայքի մնա։