Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է էլեկտրացանցերի վրա դիվերսիոն հարձակումների մեջ կասկածվող տղամարդու

17:17, 08.09.2026

Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա տղամարդու, որը կասկածվում է էլեկտրացանցերի վրա դիվերսիոն հարձակումների մեջ։

Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելլեն»։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, կասկածյալը նկատվել է Գերմանիայի արևմուտքում գտնվող Վայսվայլեր էլեկտրակայանի մոտ և ձերբակալվել է ոստիկանության կողմից մի քանի օրվա որոնումներից հետո։

Քննիչները կարծում են, որ տղամարդը անցյալ շաբաթ օգտագործել է ինքնաշեն պայթուցիկ սարքեր մի քանի էլեկտրակայաններ փակելու համար, այդ թվում՝ Սաքսոնիայում, Ռեյնլանդ-Վեստֆալիայում և մի քանի այլ քաղաքներում։ Պաշտոնյաները նշում են, որ մեթոդը աշխատել է առնվազն երկու դեպքում։

Տեղեկատվության համար, սեպտեմբերի 7-ին Սաքսոնիայի ոստիկանությունը Գյորլիցի մոտ գտնվող Գրաուստայնի ենթակայանի տարածքում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի մոտ հայտնաբերել է ինը ինքնաշեն պայթուցիկ սարք։ Տարածաշրջանում հայտնաբերված նման սարքերի ընդհանուր թիվը 21 է։

Նմանատիպ