Գերմանիայի Մանհայմ քաղաքում ընտրել են գիշերվա քաղաքապետի

Գերմանիայի Մանհայմ քաղաքում ընտրել են գիշերվա քաղաքապետի: Տեղեկությունն այս մասին տարածում է Deutche Welle-ն:

Քաղաքապետ է դարձել 27-ամյա ուսանող Հենդրիկ Մայերը: Ընտրություններում նա ուներ 9 մրցակից, երկու կին և յոթ տղամարդ:

Ընտրություններին մասնակցել են գիշերային ակումբների ներկայացուցիչները, քաղաքի վարչությունը և ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքացիները:

Նոր քաղաքապետը պարտականություններն ստանձնելու է ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից և մեկ ամսվա ընթացքում աշխատելու 50 ժամ: Նրա պարտականություններից է, գիշերային ակումբների սեփականատերերի և այն քաղաքացիների կոնֆլիկտի կարգավորումը, որոնց նեղություն է տալիս բարձր երաժշտությունը: