Գերմանիայի Քյոլն քաղաքում բախում է տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և հակապատերազմական հանրահավաքի մասնակիցների միջև, ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել
Գերմանիայի Քյոլն քաղաքում բախում է տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և հակապատերազմական հանրահավաքի մասնակիցների միջև, ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել

Գերմանիայի Քյոլն քաղաքում պատերազմի դեմ ցույցը վերածվել է իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումների: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ցուցարարներից մի քանիսը հարձակվել են ոստիկանների վրա, որից հետո իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար: Բախման ժամանակ վիրավորվել է 12 իրավապահ: Տուժածներ կան նաև ցուցարարների շրջանում, չնայած նրանց թիվը անհայտ է։

Ոստիկանությունը մի քանի մարդ է ձերբակալել։

Իրավապահ մարմինների աշխատակիցների տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ 3000 մարդ։

Ցույցը կազմակերպել է «Ռայնմետալ զինաթափում» միավորումը: Նշենք, որ «Ռայնմետալ» գործարանը արտադրում է զինամթերք, որն օգտագործվում է նաև Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմում: