Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ Իլոն Մասկը փորձում է ազդել երկրում նախատեսված ընտրությունների վրա

19:25, 30.12.2024

Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով առաջադրվել է Դոնալդ Թրամփի հաջորդ վարչակազմում կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում, փորձում է ազդել Գերմանիայում նախատեսված ընտրությունների վրա։

Սակայն Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը նշել է, որ Իլոն Մասկը կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը։

«Ի վերջո, մտքի ազատությունը վերաբերում է ամենամեծ անհեթեթությանը»,- ասաց կառավարության խոսնակը։

Գերմանիայի կառավարության խոսնակն արձագանքել է անցած շաբաթ «X» սոցիալական ցանցում Իլոն Մասկի գրառմանը, որում նա աջակցություն է հայտնել ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը։ Մասնավորապես, Գերմանիայի Սուրբ Ծննդյան տոնավաճառի վրա հարձակումից հետո Իլոն Մասկը գրել է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը «Գերմանիայի միակ հույսն է»։

Գերմանիայում արտահերթ ընտրությունները նշանակված են փետրվարի 23-ին։

Նմանատիպ