Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր ժամանելու է Հունաստան: Մերկելը հանդիպելու է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի, նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի և ընդիմության լիդեր Կիրիակիս Միցոտակիի հետ:
Բանակցություների հիմնական թեման, Հունաստանի խորհրդարանում ծրագրված քվեարկությունն է, որի ժամանակ պատգամավորները պետք է վավերացնեն Մակեդոնիայի հանրապետության անվանումը փոխելու մասին համաձայնությունը:
Մերկելի և Ցիպրասի հանդիպումը կայանալու է այսօր, որից հետո լիդերները հանդես են գալու հայտարարություններով:
Գերմանիայի կանցլերը ողջունում է Աթենքի և Սկոպիեյի կողմից ձևակերպված համաձայնությունը, որը նպատակ ունի կարգավորել երկրների միջև բազմատարյա վեճը:
Դրա հետ մեկտեղ, հայտնի է, որ Հունաստանի ընդիմությունը և իշխող դաշինք մտնող «անկախ հույներ» կուսակցությունը դեմ են այդ համաձայնագրին, սակայն Հունաստանի վարչապետը հույս ունի, որ խորհրդարանը այնուամենայնիվ կհաստատի այդ փաստաթուղթը:
Մերկելի այցի ժամանակ Հունաստանում առավելագույնս խստացվել են անվտանգության նորմերը: Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական միավորում հայտարարել է բողոքի ցույցեր կազմակերպելու մասին:
Հեղինակ -
Edgar Barsegyan