Գերմանիայի իշխանությունները Բեռլինում Փրայդ միջոցառման ժամանակ մեքենայի վրա հարձակումը որակել են որպես ահաբեկչական գործողություն

18:23, 26.07.2026

Գերմանիայի իշխանությունները Բեռլինում Փրայդ միջոցառման ժամանակ մեքենայով հարձակումը որակել են որպես ահաբեկչական գործողություն։ Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ հետաքննության այս փուլում առկա բոլոր ապացույցները վկայում են, որ սա իսլամիստական ​​դրդապատճառներով ահաբեկչական հարձակում է եղել: Նա ասել է, որ անվտանգության միջոցառումները խստացվել են, Բեռլինում, ինչպես նաև երկաթուղային կայարաններում, օդանավակայաններում և սահմաններում տեղակայվել են լրացուցիչ ոստիկանական ուժեր:

Դոբրինդտի խոսքով՝ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, իսկ առնվազն 29-ը՝ վիրավորվել, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են: Նա ասել է, որ մեքենան ամբոխի մեջ մխրճելուց հետո հարձակվողը հարձակվել է նաև դանակով, հնարավոր է՝ մաչետեով՝ ծանր վիրավորելով մի քանի այլ մարդկանց: Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կասկածյալը ծնվել է Գերմանիայում 2005 թվականին և Գերմանիայի քաղաքացի է:

Տեղեկատվության համար՝ Բեռլինում Եվրոպայի ամենամեծ Պրայդ միջոցառումներից մեկի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում՝ Տիրգարտեն այգու մոտ:

Նմանատիպ