Գերմանիայի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի շենքի վրա իրականացվել է հարձակում

Գերմանիայի ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի շենքի վրա իրականացվել է հարձակում:

Այս մասին տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը: Մի քանի հարձակվողներ կոտրել են Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի շենքի պատուհանը և փորձել են հրդեհել այն՝ օգտագործելով հրդեհ առաջացնող նյութեր:

Ռոբերտ Կոխի ինստիտուտը «կովիդ 19»-ի հարցերով Գերմանիայի կառավարության գլխավոր խորհրդականն է:

Գերմանիայում «կովիդ 19»-ի նոր դեպքերի աճի ֆոնին խստացվել են սահմանափակող կարգավորումները, ինչը հանգեցրել է բնակչության մի մասի դժգոհությանը: Երեկ երեկոյան Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի է ունեցել բողոքի ցույց ՝ ընդդեմ կորոնավիրուսի պատճառով հաստատված սահմանափակումների:

Հարձակման փաստով ընթանում է հետաքննություն: