Գերմանիայի հարավում, զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին

Գերմանիայի հարավով, Հոկենհայմ քաղաքում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենային:

Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկությամբ, դեպքի հետևանքով տուժել է 35 ուղևոր, նրանցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ավտոբուսում գտնվում էր 30 ավստրալացի, կանադացի և ամերիկացի տուրիստ:

Ավտովթարի պատճառը հայտնի չէ: Նախնական տեղեկությամբ, ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հակառակ գոտի և բախվել բեռնատարին: