«Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցության առաջնորդը հայտնել է, որ Բադ Կրոյցնախում կուսակցության տեղեկատվական տաղավարի վրա լցրել են քայքայիչ հեղուկ, որի հետևանքով ինը մարդ է վիրավորվել
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը հայտնում է, որ Բադ Կրոյցնախ քաղաքում կուսակցության տեղեկատվական տաղավարի վրա լցրել են քայքայիչ հեղուկ, որի հետևանքով վիրավորվել է ինը մարդ։
Նա ասել է, որ վիրավորների թվում են կուսակցության անդամներ։
«Ընդդիմության անպատասխանատու դիվայինացման արդյունքը՝ մենք չենք վախենա», – գրել է Ալիս Վայդելը։
Սեպտեմբերի 6-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ռոյթերսի տվյալներով՝ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վարկանիշը կազմում է մոտ 40%։ Իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միությանը աջակցում է ընտրողների մոտ 25%-ը։