Գերմանիայի Գավաթ. Հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները

13:52, 08.02.2018

Գելզենկիրխենի «Շալկեն» նվաճեց ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը:

Քառորդ եզրափակիչում «Շալկեն» ընդունեց «Վոլֆսբուրգին» և առավելության հասավ նվազագույն հաշվով:

Կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Մյունխենի «Բավարիան», Լևերկուզենի «Բայերը» և  Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

 

Նմանատիպ