Գերմանիայի ֆինանսների նախարար. Վառելիքի բարձր գների պատասխանատվությունը կրում է Դոնալդ Թրամփը, սա այն պատասխանատվությունից զուրկ պատերազմի հետևանքն է, որը նա սկսել է Իրանում

16:40, 29.08.2026

Գերմանիայի ֆինանսների նախարար Լարս Կլինգբեյլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել ավարտել Իրանի հետ պատասխանատվությունից զուրկ պատերազմը:

Այդ մասին հայտարարությունը Կլինգբեյլն արել է ԱՄՆ այցելությունից առաջ, ուր մեկնելու է առաջիկա շաբաթ «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու համար:

Գերմանիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնին ուղղված իր հիմնական ուղերձը հենց պատերազմի դադարեցումն է լինելու:

«Սա ամենակարևոր ուղերձն է, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար. ավարտե՛ք այս պատերազմը», – հայտարարել է Կլինգբեյլը:

Նրա խոսքով՝ վառելիքի բարձր գների պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Դոնալդ Թրամփը:

«Վառելիքի բարձր գների պատասխանատվությունը կրում է Դոնալդ Թրամփը, սա այն պատասխանատվությունից զուրկ պատերազմի հետևանքն է, որը նա սկսել է Իրանում: Հենց այս հետևանքներն են զգացվում ավտոգազալցակայաններում», – հայտարարել է Կլինգբեյլը:

Նմանատիպ