Գերմանիայի դպրոցականները բողոքում են զինվորական ծառայության մասին նոր օրենքի դեմ

20:45, 05.12.2025

Գերմանիայի դպրոցականները բողոքում են զինվորական ծառայության մասին նոր օրենքի դեմ։

Բողոքի ցույցեր են անցկացվել Գերմանիայի մոտ 90 քաղաքներում։ Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ առավոտյան Բեռլինում հավաքվել է մոտ 800 մարդ, իսկ օրվա վերջում Գերմանիայի մայրաքաղաքում մի քանի հազար ցուցարար կար։

Բացի այդ, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ելույթ է ունեցել դպրոցականների առջև։

«Յուրաքանչյուր մարդ կարող է բողոքել ամեն ինչի դեմ: Խոսքի ազատությունը մեր ժողովրդավարության հիմնական նվաճումներից մեկն է: Մեր ամբողջ կյանքի ձևը պարգև է, բայց պարգև, որը մենք պետք է պաշտպանենք ամեն օր: Եթե դուք ուզում եք այսպես ապրել ապագայում, ապա պետք է պատրաստ լինեք պայքարել դրա համար: Ո՛չ ժողովրդավարությունը, ո՛չ էլ պետությունը չեն կարող պաշտպանել իրենց: Մարդիկ պետք է դա անեն, ինչպես արել են անցյալում», – ասել է Պիստորիուսը սոցիալական ցանցերում տեղադրված տեսաուղերձում։

Տեղեկության համար, Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է զինվորական ծառայության մասին նոր օրենք: Բարեփոխումը նախատեսում է զինված ուժերի թվաքանակի ավելացում և ՆԱՏՕ-ի շրջանակներում սահմանված նպատակների իրականացում: Բարեփոխման նպատակն է մինչև 2035 թվականը երկրի բանակում ակտիվ զինծառայողների թիվը ավելացնել 80,000-ով՝ հասցնելով նրանց թիվը 260,000-ի: Պահեստազորայինների թիվը պետք է լինի 200,000: Բարեփոխման շրջանակներում 2008 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր տղամարդիկ կանցնեն բժշկական զննում:

Նմանատիպ